Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն շնորհավորել է ՈՒկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբ: «Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն ողջունում է Պյոտր Պորոշենկոյի հաղթանակը ՈՒկրաինայում մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրություններում: Ընտրություններն անցկացվել են ազատ և ճիշտ, թեև որոշ շրջաններում անջատողականները փորձել են խաթարել ընտրողների մասնակցությունը: Նախագահ Տրայան Բասեսկուն շնորհավորում է ուկրաինական իշխանություններին նման իրավիճակում ընտրություններ կազմակերպելու առթիվ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ռումինիան կճանաչի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները ձայների հաշվարկից հետո: